Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Եթե Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են

Եթե Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են
28.03.2026 | 12:02

Ո՛չ պարսիկ, ո՛չ հռոմեացի ու բուզանդացի, ո՛չ սելջուկ-թուրք ու անգամ թաթար-մոնղոլ, ո՛չ օսմանցի ու այլ օտար նվաճող Հայաստանի բնակչության՝ հայ ժողովրդի հետ այսպես դաժան, այսքան օտարավարի ու առուփախի նման հոգեբանությամբ, ինքնանպատակության հասնող դիտավորությամբ մեծ ցավ պատճառելու նպատակադրումով չի վարվել, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանը:

Եթե մեր պատմության մեջ Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են:

Թեև այդ շրջանի պատմության գիտակները գուցե դա էլ վիճարկեն:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4519

Մեկնաբանություններ